ԱԱրման Գալոյան

ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվել է հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ չունի փաստեր և հիմքեր

ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվել է հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ չունի փաստեր և հիմքեր

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում և արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ և այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաև որոշ լրատվամիջոցներում։

Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։

Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների և հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի  10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որևէ փաստի չի տիրապետում և բավարար հիմքեր չունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում