ՆՆարե Ոսկանյան

Մեր խնդիրն է, որ բոլոր հիվանդները առողջապահական պատշաճ ծառայություն ստանան․ Փաշինյան

Մեր խնդիրն է, որ բոլոր հիվանդները առողջապահական պատշաճ ծառայություն ստանան․ Փաշինյան

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում լինելու է երկրորդ երրորդ, չորրորդ և հինգերորդ ալիքներն այնքան ժամանակ, մինչև պատվաստանյութ չհայտնաբերվի, կամ չձևավորվի իմունիտետային պարիսպ։

Վարչապետն ընդգծեց, որ կա բանավեճ, թե մեկ անգամ վարակված մարդը երկրորդ անգամ ե՞րբ կվարակվի՝ վե՞ց ամիս հետո, մե՞կ տարի հետո, թե՞ ավելի երկար, բայց որոշակի իմունիտետային պարսպի հնարավորությունը որոշակի առումով ակնհայտ է։ Փաշինյանը նշեց, որ դա նշանակում է, որ եթե հանրության ամենաակտիվ հատվածը վարակվի, առնվազն երկրորդ ժամանակի հատվածում չի վարակվի այլևս, և վարակ չի տարածի։

«Մեր խնդիրն է հնարավորինս կառավարելի պահել իրավիճակը և այնպես անել, որ բոլոր հիվանդները առողջապահական պատշաճ ծառայություն ստանան, որովհետև այդ ալիքը, եթե մենք հիմա պահեցինք, մեկ ամիս հետո կգա, եթե մեկ ամիս հետո պահեցինք, երեք ամիս հետո է գալու, և, իմ ընկալմամբ, ինչքան ուշ գա, այդքան ուժեղ է մտնելու»,- ասաց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում