ՆՆարեկ Սահակյան

Աշոտ Ղուլյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնում

Աշոտ Ղուլյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է Միրզոյանի խորհրդականի պաշտոնում: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ Ղուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- նշված է Արարատ Միրզոյանի ստորագրած կարգադրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում