ՆՆարե Ոսկանյան

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեր միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը, որն առանձնակի ընդգծվել է ներկայիս իրադրությունում, երբ բոլորս պայքարում ենք համավարակի նոր մարտահրավերների դեմ։ Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտգործնախարարը։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Համարեց, որ նման երկրների համար գործակցությունը միջազգային կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործիք է։

«2019 թվականին հայկական դիվանագիտությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է երկրում»,- ասաց Մնացականյանը։

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

«Տարվա ընթացքում հնարավոր է եղել ձեռք բերել երկու պայմանավորվածություն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Դրա շրջանակում իրականացվել է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիր»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ որպես մարդասիրական քայլ 2019 թ. հունիսի 28-ին ՀՀ իշխանությունների կողմից առանց որևէ նախապայմանի Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության և Ադրբեջանի ներկայացուցիչներին է հանձնվել  2019 թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած Արիֆ օղլու Իբրահիմովը։ Զ․ Մնացականյանը հիշեցրեց, որ 2019 թ. հունիսի 28-ին Հայաստանին է փոխանցվել 2017 թ. հունիսի 20-ին  չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը։

«Ադրբեջանի տարածքում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը մշտապես եղել և մնում է արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Նա ընդգծեց՝ Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք  արտահայտվել են տարբեր առիթներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում