Դասական երաժշտության և օպերայի եվրոպական մայրաքաղաք Վիեննան բացում է համերգասրահներն ու թատրոնները: Իշխանությունների որոշումը ստիպել է հանդիսատեսին շտապել: Վիեննայի Օպերային թատրոնի տոմսերը սպառվել են շատ արագ, քանի որ, ըստ նոր կանոնների, 1700 նստատեղի համար նախատեսված դահլիճը կարող է ընդունել միայն 100 հոգի:
Կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ Վիեննայում երաժշտությունը նույնպես կարանտինացվել էր: Չեղարկվել էին հարյուրավոր համերգներ: Այժմ Ավստրիայի մայրաքաղաքի համար կենդանի կատարումը կյանքին վերադառնալու խորհրդանիշ է:
Շվեյցարիայում անցած շաբաթա վերջին բեմ վերադարձավ Ժնևի կամերային նվագախումբը՝ գոհացնելով իր երկրպագուներին: Կազմակերպիչները չեն մոռանում անվտանգության միջոցառումների մասին `սոցիալական հեռավորություն, սանիտարական չափանիշներ: Բայց դասական երաժշտության սիրահարներին չեն անհանգստացնում այդ անբնական պայմանները, նրանց համար կարևորը կենդանի երաժշտությունը վայելելն է:










