ՆՆարե Ոսկանյան

Գյումրու երկու արտադրական ձեռնարկությունում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր․ մարզպետ

Գյումրու երկու արտադրական ձեռնարկությունում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր․ մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Գյումրիում կա երկու արտադրական ձեռնարկություն, որտեղ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք։ Ասաց՝ յուրաքանչյուրում 20 և ավելի մարդ է վարակվել: Ըստ մարզպետի՝ այժմ հետևողական աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ օջախները հնարավոր լինի դետալացնել։ 

«Այս պահին արտադրական ձեռնարկություններում գործունեությունը դադարեցված է։ Մեկում առնվազն երկու շաբաթ իրենք՝ սեփկանատերերը, որոշում են կայացրել դադարեցնելու, իսկ մյուսում հիմա քննարկում են անվտանգ ձևով  մեկնարկը տալու հետ կապված մեխանիզմներ»,- ասաց մարզպետը։

Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ մարզում կազմակերպել են շինարարական ոլորտում աշխատել ցանակցող քաղաքացիների տվյալների հավաքագրում։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ 2700 քաղաքացի է գրանցված։ Տվյալները փոխանցել են Շիրակի մարզում գործող շինարարական  կազմակերպություններին ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ շինարարական ծրագրերի աշխատանքներում հնարավորության դեպքում ընդգրկելու նպատակով։

«Տնտեսական գործունեության սահմանափակումները  վերացնելուց հետո  տարբեր ոլորտներ քիչ թե շատ հետ եկան և սկսեցին աշխատել։ Այս պարագայում խոցելի դարձան այն մարդիկ, որոնք արտերկրում, հիմնականում Ռուսաստանում  էին աշխատում։ Նրանց հետ կապված՝ այս փուլում շինարարական պետական մեծ ծավալների մեկնարկը լավ հնարավորություն է այդ ռեսուրսը տեղում օգտագործելու»,- ընդգծեց Պետրոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում