ՆՆարե Ոսկանյան

Գյումրու՝ այս պահին դատարկ հիվանդանոցային շենքերից մեկը ևս հնարավոր է օգտագործվի

Գյումրու՝ այս պահին դատարկ հիվանդանոցային շենքերից մեկը ևս հնարավոր է օգտագործվի

Շիրակի մարզում մինչ այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 490 դեպք: Նրանցից 200-ն արդեն բուժվել են. լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը հայտնեց, որ այս պահին Գյումրիում գործող ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է կորոնավիրուսով հիվանդություն ունեցող անձանց։ Այնտեղ 70-ից ավելի քաղաքացի կա։

«Շիրակի մարզում այս  պահին ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված  է կորոնավիրուսային հիվանդությունը թեթև կամ ասիմպտոմ ընթացքով»,- տեղեկացրեց մարզպետը՝ հավելելով, որ առաջարկել է օգնություն ցուցաբերելու համար դիտարկել նաև Գյումրիի՝ այս պահին դատարկ հիվանդանոցային շենքերից մեկը:

Ըստ մարզպետի՝ նախնական գնահատմամբ մոտ մեկ ամիս աշխատանք իրականացնելուց հետո շենքը պատրաստ կլինի ընդունելու  մոտ 100 հիվանդի։ Պետրոսյանը նշեց, որ մարզի բժշկական մարդկային ռեսուրսը կբավարարի այդ հիվանդանոցում ծառայությունների կազմակերպմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում