ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելական դատարանն ընդդեմ պաղեստինյան տարածքների բռնակցման. Reuters

Իսրայելական դատարանն ընդդեմ պաղեստինյան տարածքների բռնակցման. Reuters

Իսրայելի Գերագույն դատարանը արգելափակել է պաղեստինյան տարածքներում կառուցված հրեական բնակավայրերը հետին ամսաթվով օրինականացնելու հնարավորությունը: Դատարանն անվավեր է ճանաչել օրենքը, որի հիման վրա Իսրայելի կառավարությունը մտադրվել էր բռնագրավել Արևմտյան ափի հարյուրավոր հեկտար տարածքներ: Իրենց հողերը կորցրած պաղեստինցիները ստանալու էին ֆինանսական փոխհատուցում:

Օրենքը, որն Իսրայելի Կնեսետն ընդունել է դեռևս 2017 թվականին, արժանացել էր Պաղեստինի և Իսրայելի իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:

Մինչդեռ Իսրայելի վերաբնակեցման հարցերով նախարար Ցիպի Հոթովելին երկրի Գերագույն դատարանին մեղադրել է «Իսրայելի տարածքում բնակեցված հրեաների դեմ պատերազմ հայտարարելու համար»: Դատականի որոշմանը նա կոչ է արել պատասխանել՝ բռնակցելով Արևմտյան ափի մի մասը, և այնտեղ կառուցել նոր հրեական բնակավայրեր:

Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի վիճահարույց ծրագիրը նախատեսում է Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի և Արևմտյան ափին Հորդանանի հովտի բռնակցում: Ազգային միասնության նոր կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից հետո ներկայացնել այդ հարցով երկրի հետագա ռազմավարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում