ԳԳայանե Թամամյան

Լիտվայից բժիշկների թիմ կգա Հայաստան

Լիտվայից բժիշկների թիմ կգա Հայաստան

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան: Այս մասին Թվիթերում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասությամբ համեմելով գռառումը. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում