ԳԳայանե Թամամյան

ԱՀ նախագահը ներկայացրել է ԱՀ նորանշանակ դատախազին

ԱՀ նախագահը ներկայացրել է ԱՀ  նորանշանակ դատախազին

Արցախի նախագահը դատախազության աշխատակիցներին է ներկայացրել ԱՀ նորանշանակ դատախազին։ Իր ելույթում Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է՝

«Այսօր ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին եմ  ներկայացրել հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:

Համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրը եղել և մնում է անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ: Ուզում եմ շեշտել, որ որևէ անօրինական երևույթ կամ օրինազանց պահվածք ներում չի ունենալու. բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Այս խոսքերն ուղղում եմ առաջին հերթին բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, ովքեր ինձ հետ ուղիղ հարաբերությունների հնարավորություն ունեն: Մեր երկրում արտոնյալներ չպետք է լինեն, և վերջ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում