ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլի. Ուկրաինային պառակտում է սպառնում. РИА Новости

Սաակաշվիլի. Ուկրաինային պառակտում է սպառնում. РИА Новости

Ուկրաինայում կենտրոնախույս տրամադրություններն արագ աճում են բոլոր մարզերում, երկիրը գտնվում է փլուզման եզրին: Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «Ուկրաինա 24» հեռուստաալիքով:

«Եթե մենք արագ փոփոխություններ չկատարենք, իրական գործեր չանենք, երկիր կարող է չլինել: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, կենտրոնախույս ուժերն ուժեղացել են հարավում, արևելքում, ծայրահեղ արևմուտքում և հյուսիսում, ամենուրեք»,- ասել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը Парламентская газета-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ Օդեսան, Խերսոնը, Նիկոլաևը և Զապորոժիեն կարող են լքել Ուկրաինան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում