ՇՇողիկ Գալստյան

Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսի 123 հաստատված դեպք. մարզպետարան

Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսի 123 հաստատված դեպք. մարզպետարան

Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի, հիվանդ՝ 60 հոգի: Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։

Նշվում է, որ Կապանում կա 4, Գորիսում՝ 2, Սիսիանում՝ 11, Մեղրիում՝ 40, Տաթևում՝ 2, Գորայքում՝ 1 հիվանդ։ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։

«Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսևորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաև նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) և Տաթև (հոգեհանգստի և թաղման արարողություն) համայնքներում:


Պահանջում ենք չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները»,- գրված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում