ՄՄերի Եգորյան

Արցախում դիմակ կրելը փակ տարածքներում դարձավ պարտադիր

Արցախում դիմակ կրելը փակ տարածքներում դարձավ պարտադիր

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել: Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Պարետի ստորագրած մեկ այլ որոշում վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին: Մասնավորապես, մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր: Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ, վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում