ՆՆարե Ոսկանյան

ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով քննչական պահանջ է ներկայացվել արտասահմանյան գործընկերներին. Հայկ Գրիգորյան

ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով քննչական պահանջ է ներկայացվել արտասահմանյան գործընկերներին. Հայկ Գրիգորյան

Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ փուլում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը։

Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, այդ գործը բացահայտված է, սակայն դեռ քրեական գործը քննության փուլում է և ավարտված չէ։

«Մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այդ գործով դեռ ձերբակալված անձ չկա, իսկ արտասահմանյան գործընկերներին այդ պահանջն արդեն 8-9 ամիս է՝ ուղարկվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում