ՆՆարե Ոսկանյան

ԱԺ ընդունած օրենքներն ու որոշումները 305-ով գերազանցել են պլանավորված քանակը․ Գալստյան

ԱԺ ընդունած օրենքներն ու որոշումները 305-ով գերազանցել են պլանավորված  քանակը․ Գալստյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար  Տիգրան Գալստյանը, ներկայացնելով խորհրդարանի 2019 թվականի  բյուջեի կատարողականը, հայտնեց, որ ԱԺ  լիազորությունների իրականացման նպատակով ծրագրվել է 6,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 5,8 մլրդ, ինչը տարեկան ծրագրի 93,4 տոկոսն է։

«Ծախսերի կատարողականը հիմնականում պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական,  վերլուծական և ներկայացուցչական ծառայությունների, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության, բարելավման ծախսերի  կատարողականով»,- շեշտեց Գալստյանը։

Տիգրան Գալստյանը նաև տեղեկացրեց, որ պլանավորված է եղել հանձնաժողովների հերթական և արտահերթ 269 նիստ, սակայն իրականացվել են 194-ը, խմբակցության նիստերը պլանավորված են եղել 120-ը, իրականացվել են 301-ը, խորհրդարանական լսումները՝ 28, իրականացվել են 11-ը։ Բավականին մեծ են եղել շրջանառության մեջ դրված նախագծերի և միջազգային պայմանագրերի թիվը, որը 147-ով գերազանցել է պլանավորված թվաքանակը։

ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարը նշել է, որ պլանավորված են եղել 380 ընդունված օրենքներ ու որոշումները, սակայն կատարվել են 685՝  305-ով գերազանցելով պլանավորված  քանակը։

ԱԺ պաշտոնական վեբ կայքից օգտվողների թիվը 730 հազար է պլանավորվել, մինչդեռ ցուցանիշը 939678 է։ Գալստյանը տեղեկացրեց, որ 2019 թ. իրականացվել է  տրանսպորտային պարկի  կրճատում՝ 15 մեքենայով, 2020-ին՝ ևս 7 մեքենայով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում