ԱԱրման Գալոյան

Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպում տեղի չի ունեցել

Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպում տեղի չի ունեցել

«Փաստինֆո» կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է,- գրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ ֆեյսբուքի իր էջում:

Հրապարակումը հերքել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը. «ՀՀ վարչապետի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վերջիններս չեն շփվել ո՛չ հանդիպման, և ո՛չ էլ հեռախոսա կամ տեսանզանգի միջոցով»,- ասել է վարչապետի խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում