ՆՆարե Ոսկանյան

2019-ին նախագահի հրամանագրերով 12525 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ Տարասյան

2019-ին նախագահի հրամանագրերով 12525  անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ Տարասյան

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացնում է 2019 թվականին նախագահի աշխատակազմի իրականացրած աշխատանքները, ֆինանսական հաշվետվությունը։

Տարասյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 507 միլիոն 599 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 451 միլիոն 910 հազար դրամը։

«Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 55 միլիոն 689 հազար դրամ»,- ասաց Տարասյանը՝ նշելով, որ այն պայմանավորված է տնտեսումներով, օրինակ՝ արտասահմանյան գործուղումների դեպքում՝ 26 միլիոն 600 հազար դրամ, էներգետիկ, կոմունալ կապի ծախսերի գծով՝  9 միլիոն 100 հազար դրամ, շենքերի, սարքավորումների ընթացիկ նորոգման առումով՝ 11 միլիոն դրամ։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ 2019 թվականին  նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 313 օրենք, Կառավարության աջակցությամբ կնքվել են 28 միջազգային պայմանագրեր և նախագահի հրամանագրերով 12525 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում