ՆՆարե Ոսկանյան

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Նման մեկնաբանությամբ է հանդես եկել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։

Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում