ՆՆարե Թադևոսյան

ԲՀԿ նախագահի հնչեցրած թեզերում մեզ համար որևէ նորություն չկար. Թանդիլյան

ԲՀԿ նախագահի հնչեցրած թեզերում մեզ համար որևէ նորություն չկար. Թանդիլյան

«Լուսավոր Հայաստանի» համար որևէ նորություն չկար ԲՀԿ նախագահի հնչեցրած թեզերում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ուներ: 

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը լինելու են իրենք, ուստի կոնսոլիդացիայի կենտրոնը տեսնում են հենց «Լուսավոր Հայաստանը»:

«Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ԼՀԿ-ն այն ուժն է, որին որևէ կերպ չես կարող ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կոռուպցիայով և այլն»,- ասաց Մ.Թանդիլյանը:  

Նա վստահ է, որ ԼՀԿ-ն ունի պոտենցիալ, կարողություն և ապագայում կարող է դառնալ առողջ ու կենսունակ ուժերի կոնսոլիդացման կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում