ԼԼիլիթ Սեդրակյան

Ձորագյուղը փակ կլինի հունիսի 6-20-ը. պարետի որոշումը

Ձորագյուղը փակ կլինի հունիսի 6-20-ը. պարետի որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կսահմանվեն համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի: 

Ձորագյուղ համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն կսահմանվի մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Ձորագյուղ համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը: 

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել էր, որ պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից։

«Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք-չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,- գրել էր Փաշինյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում