ՎՎարդուհի Բալյան

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում ասված է. 

«Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական` իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է:

Այդպես էլ պետք է լիներ վաղ թե ուշ:

2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձևավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ:

Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ…

- ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ` ժողովրդի քվեով ձևավորված իշխանությամբ.

- տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա` ժողովուրդը… ու կիսել չկա, փայեր չկան…

- բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ.

- ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը:

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում…

Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է:

Ամեն ինչ լավ է լինելու ...»,- գրել է Դ.Գևորգյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում