ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողվների նիստում տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ գործուղման էր մեկնել հարավային սահման, եղել երկրորդ ուղեկալում։ ԱԱԾ տնօրենն այցելել է մի քանի տեղամաս, որտեղ իրականացվում են պահպանության աշխատանքներ։ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ որոշակի հատվածներում տեխնիկական համալրվածության պահանջ կա, քանի որ որոշ մասեր բնակեցված չեն։
ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ իրենք սահմանային անվտանգությունն ապահովում են նաև սահմանամերձ շրջանների բնակիչների շնորհիվ, որոնք առանձին դեպքերում ահազանգում են։ Մարտիրոսյանը շեշտեց, որ եղել են նման դեպքեր և այդ քաղացիներին պարգաևատրվել են։
Էդուարդ Մարտիրոսյանը բավականին արդյունավետ որակեց հարավային սահմանում տեսահսկման համակարգերի տեղադրման փորձը։ ԱԱԾ տնօրենի խոսքով, տասնյակ կիլոմետրեր վերահսկվում են թե տեսահակման համակարգերով, թե հատուկ նշանակության սարքավորումներով, որոնք արձանագրում են շարժումները:
«Հետամուտ ենք լինելու մեր սպայական կազմի համար լավ պայմաններ ստեղծելուն։ Իրենց կեցությունը, որպեսզի սահմանային հատվածներում ապահովենք, կառուցվել են մի քանի սպայական տներ։ Կարծում եմ՝ մեր տնտեսումների հաշվին կհասնենք նրան, որ այս տարի էլ կնախաձեռնենք մի քանի շինարարական աշխատանքներ առանձին ուղեկալներում սպաների համար տներ կառուցելու»,-ասաց Մարտիրոսյանը։










