ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանացիների մեծ մասը գոհ է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից. Deutsche Welle

Գերմանացիների մեծ մասը գոհ է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից. Deutsche Welle

Գերմանիայում հարցում է անցկացվել` պարզելու բնակիչների վերաբերմունքը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը: Հարցվողների 62 տոկոսը գոհ է կամ նույնիսկ շատ գոհ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ կանցլեր Անգելա Մերկելի կառավարության աշխատանքից:

Հարցումներ են արվել նաև կառավարության առանձին անհատների գործունեության վերաբերյալ: Պարզվել է, որ հարցվածների 71 տոկոսը բարձր է գնահատել Անգելա Մերկելի աշխատանքը: 60 տոկոսը գոհ է ֆինանսների, 57 տոկոսը՝ առողջապահության, 51 տոկոսը՝ Էկոնոմիկայի նախարարի աշխատանքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում