ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կարծում է, որ հնարավոր է բանակցել իրանցիների հետ. The New York Times

Թրամփը կարծում է, որ հնարավոր է բանակցել իրանցիների հետ. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Թեհրանին՝ Իրանում տասը տարվա ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու համար: Ըստ Թրամփի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ հնարավոր է բանակցել իրանցիների հետ ու բարելավել հարաբերությունները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի 48-ամյա վետերանը Իրանում ձերբակալվել է 2018 թվականի հուլիսին, երբ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, այնտեղ էր մեկնել իր ընկերուհու ընտանիքին այցելելու համար: Նրան մեղավոր են ճանաչել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վիրավորելու և համացանցում հակաիրանական հայտարարություններ հրապարակելու համար:

Վետերան Մայքլ Ուայթին ազատ արձակելու նախօրեին ազատ էր արձակվել 2016-ին ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գիտնական Սայրուս Ասգարին: Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել նաև իրանցի բժիշկ Մադշիդ Թահերին:

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն էլ հույս է հայտնել, որ իրանական կողմն ազատ կարձակի ԱՄՆ ևս երեք քաղաքացու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում