ՌՌոզա Խաչատրյան

Թերացող աշխատակիցներին մեկ րոպե ավել չենք պահում. ԱԱԾ տնօրեն

Թերացող աշխատակիցներին մեկ րոպե ավել չենք պահում. ԱԱԾ տնօրեն

«Կադրային փոփոխությունների խնդիր չունենք, և ովքեր թերանում են, մեկ րոպե ավել չենք պահում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: 

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր հրաժարականից հետո պետբյուջե որևէ գումար չի մուտքագրվել:

«Երևի պարոն Վանեցյանը տեղյակ չէ՝ իր ազատումից հետո ինչքան գումարներ ենք մուտքագրել պետբյուջե: Մի քանի միլիարդ դրամ»,- նշեց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ հրապարակված տեսանյութին, որում արտակարգ դրության պայմաններում իարկանացվում է հարսանյաց արարողություն, և ոստիկանական ու Ազգային անվտանգության ծառայակիցների հագուստով երիտասարդները պարում ու ֆլեշմոբ են իրականացնում:

Մարտիրոսյանը նշեց, որ ճշտել են համալիրը, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը. այն Պտղնիում է գտնվում, և արդյունքների մասին այսօր հայտնի կդառնա:

«Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով ներկայացում կատարելը ճիշտ չէ»,- նշեց Մարտիրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում