ՄՄարիամ Մխիթարյան

Սոֆիայի տաճարը կվերափոխվի մզկիթի. Hürriyet

Սոֆիայի տաճարը կվերափոխվի մզկիթի. Hürriyet

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր օգնականներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել Ստամբուլում Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար:

«Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Սոֆիա տաճար նաև մզկիթի կարգավիճակում, ինչպես  Սուլթանահմետի հրապարակում Կապույտ մզկիթի դեպքում է: Դա պետք է որոշի մեր ժողովուրդը»,- ասել է Էրդողանը:

2019-ի մարտին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին: Անկարան դեմ է, որ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Գոլանի բարձունքներում:

Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում: Երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, այն վերածվեց մզկիթի, բայց 1935-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ տվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում