ԱԱԾ տնօրենը նշեց, որ կիբեռհանցագործությունները հազարավոր տեսակի են, հիմնականում լինում են համակարգչային DoS, ֆիշինգային հարձակումներ։ Նրա խոսքով՝ նման հարձակումներ հիմնականում լինում են պետական կառավարման համակարգերի վրա, որոնք, սակայն, գտնվում են պաշտպանության ներքո եղած սերվերների վրա:
Մարտիրոսյանը շեշտեց, որ կիբեռհարձակումներ օրական կարող են մի քանի անգամ լինել, այդ թվում՝ հակառակորդի կողմից: Ըստ նրա՝ նման դեպքերում թեև դժվարությամբ է բացահայտվում, թե հատկապես ով է հարձակման հեղինակը, բայց արդյունավետ իրականացվում են բացահայտման աշխատանքներ։ ԱԱԾ տնօրենը կարծում է՝ այդ հարցում հաջողությունների են հասել։
«Մենք իհարկե ունենք տեխնիկական նոր միջոցների հագեցվածության խնդիր, որը, կարծում եմ, լուծվում է և կլուծվի առաջիկայում»,- ասաց Մարտիրոսյանը։










