ՆՆարե Ոսկանյան

Մեկ շաբաթ տնտեսական լոքդաունը Հայաստանի նման երկրների համար արժենում է ՀՆԱ-ի մոտ 1.5 տոկոս ցուցանիշ․ Մանուկյան

Մեկ շաբաթ տնտեսական լոքդաունը Հայաստանի նման երկրների համար արժենում է ՀՆԱ-ի մոտ 1.5 տոկոս ցուցանիշ․ Մանուկյան

Խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է տնտեսական լոքդաունի սցենարը, նշեց, որ վարչապետն ինքն էլ ասել է, որ տարբեր սցենարներ են քննարկվում։

Պատգամավորը տնտեսական սահմանափակումների վերաբերյալ ասաց, որ նմանատիպ մոտեցումները, գիտելիքը կորոնավիրուսի պայմաններում գրեթե բոլոր երկրներում ձևավորվում է համաչափ և շատ դանդաղ։

«Այն, ինչ երեկ ընդունելի էր, կարող է այսօր ընդունելի չլինել։ Այն գնահատականը, որն այսօր է, կարող է վաղը չէ մյուս օրն ընդունելի չլինել։ Սովորաբար մեր նման երկրների համար մեկ շաբաթ տնտեսական լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1․3-1․5 տոկոսի չափով ցուցանիշ»,- ասաց Մանուկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում