ՄՄարիամ Մխիթարյան

Սպասվում է նոր երթ Վաշինգտոնում. USA Today

Սպասվում է նոր երթ Վաշինգտոնում. USA Today

Իրավապաշտպան և բողոքական քահանա Էլ Շարփթոնը հայտարարել է Վաշինգտոնում նոր երթ կազմակերպելու մասին` հետևելով 1963-ին Մարտին Լյութեր Քինգ կրտսերի կազմակերպած հանրահավաքի օրինակին:

«Մենք պետք է վերադառնանք Վաշինգտոն և պաշտպանենք բոլորի՝ սևերի, սպիտակների, իսպանացիների, արաբների իրավունքները, ասենք, որ ժամանակն է վերջ տալ այս ամենին»,- ասել է հոգևորականը քարոզի ժամանակ:

Երթը նախատեսված է օգոստոսի 28-ին՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ելույթի 57-րդ տարեդարձի օրը:

1963 թ. օգոստոսի 28-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղ ցույցը համարվում է ԱՄՆ-ում մարդու իրավունքների կարևոր շարժումներից մեկը: Այդ օրը 200-300 հազար մարդ է դուրս եկել բողոքելու անհավասարության դեմ, նրանց ավելի քան 80 տոկոսը սևամորթ քաղաքացիներ էին:

Տարբեր տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի նախագահի իր թեկնածությունը Հանրապետական ​​կուսակցությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում