ՌՌոզա Խաչատրյան

Հինգ պատգամավորից կազմված աշխատանքային խումբն իր առաջին քննարկումը կանցկացնի հաջորդ շաբաթ. Մ. Հայրապետյան

Հինգ պատգամավորից կազմված աշխատանքային խումբն իր առաջին քննարկումը կանցկացնի հաջորդ շաբաթ. Մ. Հայրապետյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է. որ ձևավորել է 5 պատգամավորից կազմված աշխատանքային խումբ, որը հաջորդ շաբաթ աշխատանքային քննարկում կանցկացնի Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչի վերաբերյալ: 

«Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Աշխատանքային խմբում ընդգրկվել է հինգ պատգամավոր՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»)»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում