ԱԱրման Գալոյան

Արմատական տեղաշարժեր չկան՝ Զախարովան ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մասին

Արմատական տեղաշարժեր չկան՝ Զախարովան  ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման թեմային:

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ:

Զախարովան ընդգծել է Ռուսաստանի դերը որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։ «Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում