ՆՆարե Ոսկանյան

Քննարկում ենք ոչ թե նախագիծը շրջանառությունից հանելու, այլ լրամշակելու համար ժամկետ նախատեսելու հարցը

Քննարկում ենք ոչ թե նախագիծը շրջանառությունից հանելու, այլ լրամշակելու համար ժամկետ նախատեսելու հարցը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի արտահերթ նիստում տեղեկացրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, ըստ էության, առաջին ընթերցումից հետո նախագծին լրամշակելու այլ հնարավորություն չի տրվում։ Ասաց, որ նախագիծը կամ պետք է ընդունվի, կամ մերժվի։ Ընդգծեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկությունների փուլ ներկայացնելու տարբերակը հնարավորություն է տալիս առավել հստակեցնել կանոնակարգումները և ունենալ օրենսդրություն, որը լավագույնս կապահովի քաղաքացու շահերը։

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է նախագծի համար դադար վերցնել։ 

«Եթե մենք քննարկեինք նախագիծը շրջանառությունից հանելու հարցը, այլ բան է, բայց խոսքը նախագիծը լրամշակելու համար համապատասխան ժամկետ նախատեսելու մասին է: Այստեղ խոսքը ոչ միայն այն հարցերի մասին է, որոնք կապված են ֆինանսների հետ, այլ նաև իրավական որոշակիության, հետադարձ կիրառելիության սահմանների, այն անձանց շրջանակների, ում  նկատմամբ այս նախագիծը պետք է կիրառվի, տնտեսություն-պետություն փոխհարաբերությունները պետք է հստակեցվեն։ Նախագիծը կարևոր է, անհրաժեշտ է, բայց այն պետք է լրամշակել»,- ասաց Վարդանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում