Մեր գործիքակազմում առկա են ծայրահեղ միջոցներ. Ավինյանը՝ խիստ սահմանափակումներին վերադառնալու մասին

ԳԳայանե Թամամյան

Բնակելի վայրի բնակելի տարաքծից դուրս գտնվելիս (հանրային բոլոր բաց տարածքներում) դիմակ կրելը նույնպես կդառնա պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, հեծանվավարության և ֆիզիկական վարժություններ կատարելու դեպքերի: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը:  

Նրա խոսքով՝ դիմակի կրումը շատ անհրամարություններ են առաջացնում՝ հատկապես տաք եղանակին, սակայն դիմակի կրումն, ըստ նրա, նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը, այդ թվում՝ ինքնաշեն դիմակներինը: Տ.Ավինյանն ասաց, որ պարետատան գործիքակազմում առկա են ծայրահեղ միջոցներ՝ տեղաշարժի, տնտեսական գործունեության սահմանափակումների վերադարձը, հնարավոր պարետային ժամի սահմանումը: «Փորձում ենք այս փուլում չդիտարկել այդ որոշումները, և առայժմ գնալու ենք կանոնների պահպանման տրամաբանությամբ»,- ընդգծեց Պարետը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դիմակի կրումը դառնում է պարտադիր, քանի որ բազմամարդ զբոսանքները կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում