ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ փոխարտգործնախարարը և ԵՄ պաշտոնյան կարևորել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

ՀՀ փոխարտգործնախարարը և ԵՄ պաշտոնյան կարևորել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի զրույցը՝ տեսակապի ձևաչափով։

Կողմերը քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսային համավարակին, ՀՀ ներքին բարեփոխումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց համավարակով պայմանավորված իրադրությունը Հայաստանում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության համար։

Շեշտվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա արդյունավետ կիրարկման կարևորությունը՝ այդ թվում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հավակնոտ բարեփոխումների կյանքի կոչմանը խթանելու տեսանկյունից։

Երկուստեք ընդգծվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։ 

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում հեռավար ձևաչափով կայանալիք միջոցառումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում