ՌՌոզա Խաչատրյան

Հուլիսի սկզբին Հայաստանում հրաձգային զենքի արտադրություն կսկսվի. Բալայան

Հուլիսի սկզբին Հայաստանում հրաձգային զենքի արտադրություն կսկսվի. Բալայան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ուրախալի լուր հայտնեց:

«Մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբին Հայաստանում հրաձգային զենքի արտադրություն կսկսվի»,- նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, թե պատգամավորներից մեկը հայտնել է, որ Հայաստանը շուտով զենք կարտադրի: 

Հիշեցնենք, որ 1lurer.am-ը հայտնել է, որ հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարան, որտեղ սկզբնական շրջանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքում։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է զրոյից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում