ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի և ԻԻՀ կառավարությունների միջև առանց մուտքի արտոնագրի մասին հուշագրի ժամանակավոր կասեցման ավարտի վերաբերյալ

Հայաստանի և ԻԻՀ կառավարությունների միջև առանց մուտքի արտոնագրի մասին հուշագրի ժամանակավոր կասեցման ավարտի վերաբերյալ

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2020 թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016 թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020 թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020 թ․ հունիսի 13-ը, հետևաբար, դրանով պայմանավորված, անձանց ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում