ՄՄարիամ Մխիթարյան

Խռովություններն ԱՄՆ-ում շարունակվում են. CNN

Խռովություններն ԱՄՆ-ում շարունակվում են. CNN

Սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված խռովությունները շարունակվում են ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում:

Խաղաղ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվեցին բռնության ու թալանի: Ծայրահեղական ​​ցուցարարները սկսեցին հարձակվել ոստիկանների վրա՝ նետելով մոլոտովյան կոկտեյլներ, հրկիզել նրանց մեքենաները, թալանել ու ավերել խանութներ: Ոստիկանությունը նրանց դեմ օգտագործում է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ամերիկյան շատ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, հաստատվել է պարետային ժամ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Անտիֆա» շարժումը կհռչակի ահաբեկչական կազմակերպություն: Նախագահը վստահ է, որ ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բռնկված անկարգությունները կազմակերպում են «Անտիֆա» և այլ արմատական ​​ձախակողմյան խմբավորումներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում