ՌՌոզա Խաչատրյան

Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունները հաստատվեցին

Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունները հաստատվեցին

ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց քվեարկություններով: Կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 111 կողմ ձայներով:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  հարցը քննարկել հատուկ ընթացակարգով:

Այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին հարցը, և 100 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում