ՌՌոզա Խաչատրյան

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությանը ԼՀԿ-ն չի մասնակցի, ԲՀԿ-ն ընդմիջում խնդրեց

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների  նախագծի քվեարկությանը ԼՀԿ-ն չի մասնակցի, ԲՀԿ-ն ընդմիջում խնդրեց

ԱԺ քառօրյան իր աշխատանքները հանգստյան օրերից հետո շարունակում է այսօր: Նիստը մեկնարկեց նախօրդ օրերին քննարկված նախագծերի քվեարկությամբ:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում» փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

«Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց և չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք այն անցնելը: Նաև ԲՀԿ-ին կոչ կանեի չմասնակցել»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ իրենք չեն մասնակցելու, որ չապահովվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-ը, որն անհրաժեշտ է սահմանադրական փաթեթը ընդունելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ 20 րոպե ընդմիջում վերցրեց քվեարկությունից առաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում