ԱԱրման Գալոյան

Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ միասին հարգանքի տուրք են մատուցել Սայաթ-Նովայի հիշատակին:

1914 թվականին Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը, որը մեծ շուքով նշվում է ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը։

Այս տարի, սակայն բացառություն էր և համավարակով պայամանավորված, թբիլիսահայությունն ու մեծ աշուղի արվեստի սիրահարները սահմանափակվեցին միայն ծաղիկներ խոնարհելով աշուղի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող շիրիմին և խնկարկելով նրա հիշատակը, որին իր մասնակցությունը բերեց նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ տեղեկացնում է դեսպանատունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում