ԱԱրման Գալոյան

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից տեղեկացնում են, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում