ԱԱրման Գալոյան

Մեղադրանք է առաջադրվել Արման Սահակյանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Մեղադրանք է առաջադրվել Արման Սահակյանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն:

Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանից:

«Արման Սահակյանը մեղադրյալ է ներգրավվել մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը:

Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հիշեցենք՝ Սահակյանը Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2018թթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում