Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր է գնահատել վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ Համաձայնագիրն ունի մեծ նշանակություն Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության իրավական ամուր հիմք ստեղծելու գործում: Նշել է նաև, որ համաձայնագիրը կարող է նպաստել ողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Այն հնարավորություն կընձեռի բարելավել ներդրումային և գործարար միջավայրը, որից կօգտվեն հայկական և եվրոպական ձեռնարկությունները՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկատերերը:

Համաձայնագրի վավերացմանն աջակցության ելույթով հանդես են եկել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Պամելա Ռենդի-Վագները (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/SPÖ), ինչպես նաև Ավստրիայի ազատական կուսակցության/FPÖ, Կանաչներ/Grüne, Նոր Ավստրիա/NEOS խմբակցությունների անդամները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում