ԱԱրման Գալոյան

ՀՅԴ Եվրապայի Հայ դատի գրասենյակի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

ՀՅԴ Եվրապայի Հայ դատի գրասենյակի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ Եվրապայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը,- տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, եվրոպական տասներեք երկրներում գործող Հայ դատի հանձնամբերի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով:


Շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին՝ ընտրելու իր հիմնարար իրավունքն իրացնելու և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը վերահաստատելու կապակցությամբ:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մեծ նշանակություն է տալիս Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և իր գործունեության կարևոր մասը ուղղում է դրան: Լիահույս ենք, որ փոխադարձ ըմբռնման մթնոլորտը և գործակցության բարձր մանարդակը, որ ձևավորվել էր դեռ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին կազմի հետ, կշարունակվի Ձեր՝ Ազգային ժողովի նախագահության տարիներին ևս:

Կցանկանայի նաև վստահեցնել Ձեզ, որ Եվրոպական միության տասներեք անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ հանուն Արցախի զարգացման և բարեկեցության:

Կրկին շնորհավորելով Ձեզ այս կարևոր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ»,- ասված է ՀՅԴ Եվրապայի Հայ դատի գրասենյակի նախագահի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում