ՆՆարեկ Սահակյան

Սպառնալիքը և ուժի կիրառումը չի հանդուրժվելու. Մնացականյան

Սպառնալիքը և ուժի կիրառումը չի հանդուրժվելու. Մնացականյան

Սպառնալիքը և ուժի կիրառումը չի հանդուրժվելու: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ հարցին:

«Վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ քաղաքականությունը հստակ է՝ սպառնալիքի ուժի կիրառման մերժման վերաբերյալ: Մենք չենք ուզում նույն էմոցիոնալ ոգով ներգրավվել նման լեզվական հակամարտության մեջ, արժեք չենք տեսնում, մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը»,- ասաց նախարարը:

Զ.Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շատ հստակ գիտի՝ ինչ է ասում, և ասելիքը նույնպես հայտնում է շատ հստակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում