ՌՌոզա Խաչատրյան

ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով․ ԱԺ-ն հավանություն տվեց քննարկած նախագծերին

ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով․ ԱԺ-ն հավանություն տվեց քննարկած նախագծերին

Խորհրդարանական քառօրյան այսօր մեկնարկեց երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ։

Կառավարության ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։

Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, 4 հազար և ավելի ընտրող ունեցող նաև բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Սա նշանակում է, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն կուսակցություններն ու դաշինքները։

Կառավարության ներկայացրած «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց 117 կողմ ձայնով։

Նախագծով առաջարկվում է պարզեցված կարգով փոփոխելու սպանդանոցների համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի։

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագիծը ընդունվեց միաձայն։

Համաձայնագիրը ներկայացնելիս՝ երեկ ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների կողմից որոշում կայացվեց, որ արտոնությունները 2020 թ. ևս 1 տարով երկարաձգվեն, բացառությամբ տրանսպորտային միջոցների: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:

Կառավարության ներկայացրած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն։

Հիշեցնենք, որ խորհրդարանում օրենսդրական նախագծով առաջարկվում էր մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների բնապահպանական հարկերից համայնքներին նպատակային ծրագրերի համար հատկացումներ անել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում