ՇՇողիկ Գալստյան

Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ տալն անընդունելի է․ Մակունց

Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ տալն անընդունելի է․ Մակունց

Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ ու երանգներ տալն անընդունելի եմ համարում՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ նշեց Լիլիթ Մակունցը՝ Քաջարանում օրերս տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողի հարցին ի պատասխան։

«Պատկան մարմինների կողմից տարածված հայտարարությունից նույնպես ակնհայտ է, որ այնտեղ մոտ երկու շաբաթ առաջ տեղի են ունեցել բախում, ծեծկռտուք, որտեղ նաև զենք է կիրառվել, և այդ կապակցությամբ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ, ընթացք է տրվել գործին, և ձերբակալությունների որոշում է կայացվել։ Եվ նման դեպքերին տալ քաղաքական ենթատեքստ՝ պարզապես անընդունելի է։ Տպավորություն կա, որ անձնական, անհատական կամ կրիմինալ խմբերի բախումը արդարացնելու համար փորձում են քաղաքական ենթատեքստ ձևակերպումը կիրառել, որը չի կարող ընդունելի լինել։ Իրավական և քաղաքական գործընթացները ՀՀ-ում այլևս որևէ կերպ մեկտեղվել չեն կարող, և. կարծում եմ, որ բոլորը պետք է համակերպվեն այս մտքի հետ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում