ԼԼիլիթ Սեդրակյան

ԼՀԿ-ի վերադարձը նիստերի դահլիճ փաստում է, որ նրանց բավարարել է միջադեպին տրված «քաղաքական գնահատականը». Միրզոյան

ԼՀԿ-ի վերադարձը նիստերի դահլիճ փաստում է, որ նրանց բավարարել է միջադեպին տրված «քաղաքական գնահատականը». Միրզոյան

Ես ողջունում եմ «Լուսավոր Հայաստանի» որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ նրանց ներկայությունը փաստում է, որ իրենց նշած «քաղաքական գնահատականը, որի դեպքում միայն կվերադառնային աշխատանքի», հնչել է և բավարարել է նրանց:

Ա.Միրզոյանի խոսքով՝ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցածը քննադատվել է թե վարչապետի, թե «Իմ քայլի» պատգամավորների կողմից:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե միջադեպի օրը որևէ պատգամավոր նախազգուշացում չստացավ, մինչդեռ այսօր դիմակ չկրելու համար ընդդիմադիր պատգամավորին հայտարարվեց նախազգուշացում, ԱԺ նախագահն ասաց, որ այդ օրը որևէ մեկը նկատողություն կամ նախազգուշացում չի ստացել, քանի որ միջադեպից անմիջապես հետո հայտարարվել է ընդմիջում, և դահլիճից դուրս են եկել բոլոր պատգամավորները:

Ինչ վերաբերում է դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը, Ա.Միրզոյանը նշեց, որ անհամաձայնության դեպքում յուրաքանչյուրը կարող է այն բողոքարկել դատարանում, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանում, ինչ կազմով էլ այն գործի:   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում