Հայաստանում դիմակն ավելի էժան է, քան Ռուսաստանում, մի փոքր ավելի թանկ, քան Վրաստանում
Լինի բենզին, կարագ, շաքարավազ թե այլ ապրանք՝ շուկայում ներկրողների քանակն ավելացել է: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի հայտարարությունն է: Սակայն եթե շուկայում նկատվի պայմանավորված գնանկում, կամ որևէ հակամրցակցային խախտում, պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ տնտեսվարողի՝ շուկայում գրաված դիրքից: 2019-ին ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման 20 վարչական վարույթ է հարուցել:













