ՆՆարե Ոսկանյան

Պետական մարմինների հակամրցակցային գործողությունների առումով 2019 թվականին 6 վարույթ է հարուցվել

Պետական մարմինների հակամրցակցային գործողությունների առումով 2019 թվականին 6 վարույթ է հարուցվել

ԱԺ-ում այսօր անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվության վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կատարողականը գնահատում են՝ հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, ըստ որի՝ 12 հենասյունով գնահատվում է մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա։ ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց, որ, օրինակ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների  ցուցանիշով Հայաստանը 24-րդ տեղում է, հարևան երկրների համեմատ բարելավված դիրքում։ 

«Հարկերի ու սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով  հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնական։ Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջել է 19-րդ կետ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով որ այդ ցուցանիշների բարելավումը ոչ միայն հանձնաժողովի, այլև ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունքն է։

Գևորգյանը շեշտեց, որ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս՝ տնտեսական մրցակցության պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովների կատարված աշխատանքը իր ազդեցությունն է թողնում տնտեսական աճի և տնտեսության զարգացման վրա։

«2017-18 թթ. չեն եղել հակամրցակցային վարույթներ, 2019 թվականին  եղել է  2 վարույթ։ Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին եղել է 5 վարույթ,  2018-ին՝ 3 վարույթ, իսկ 2019-ին՝ 20 վարույթ»,- հայտնեց ՏՄՊՊՀ նախագահը՝ ավելացնելով, որ ամենատարածվածը անբարեխիղճ մրցակցության հետ կապված վարույթներն են: Գևորգյանի տեղեկացմամբ՝ այդ առումով 2019 թվականին ՏՄՊՊՀ-ում եղել է 57 վարույթ։

Պետական մարմինների հակամրցակցային գործողություններին անդրադառնալով՝ Գևորգյանը նշեց, որ 2017-18 թթ. եղել է 0 վարույթ, 2019 թվականին՝ 6 վարույթ։ 

«Սա կարևոր հաղորդագրություն է հասարակությանը, որ ինքնավար մարմինները սկսել են գործընթացներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրությանը խախտում պարունակող գործողությունների դեմ»,- շեշտեց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում